3518 դիտում
18:26 06-10-2017
«Երևան՝ սիրո քաղաք» սոցիալական ծրագիրը շարունակվում է. օր 5-րդ
«Էրեբունի-Երևան 2799» միջոցառումների ծրագրի շրջանակում շարունակվում է «Երևան՝ սիրո քաղաք» խորագրի ներքո իրականացվող սոցիալական ծրագիրը:
Հինգերորդ օրվա ընթացքում Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների պատասխանատուներն այցելել են 324 երևանաբնակ ընտանիք, շնորհավորել նրանց՝ մայրաքաղաքի ծննդյան կապակցությամբ և շնորհել բազմատեսակ նվերներ, այդ թվում սառնարաններ, լվացքի մեքենաներ, հեռուստացույցներ, էլեկտրական վառարաններ և այլն:
Ընտնիքներ այցելող պատասխանատուները նշել են, որ սոցիալական ոլորտի համապատասխան մասնագետների կատարած աշխատանքի շնորհիվ յուրաքանչյուր ընտանիք ստանում է այն նվերը, որի կարիքն առավել շատ ունի:
Մայրաքաղաքի ծննդյան 2799-ամյակի կապակցությամբ սոցիալական ծրագրում ընդգրկվել են տարբեր սոցիալական խմբերի ճիշտ այդքան թվով ընտանիքներ:
Հիշեցնենք, որ «Երևան՝ սիրո քաղաք» սոցիալական ծրագիրը կշարունակվի մինչև հոկտեմբերի 11-ը:
Նմանատիպ նյութեր
3619 դիտում
16:27 03-10-2017
«Երևան՝ սիրո քաղաք» սոցիալական ծրագիրը շարունակվում է. օր երկրորդ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
2691 դիտում
18:32 04-10-2017
«Երևան՝ սիրո քաղաք» սոցիալական ծրագիրը շարունակվում է. օր երրորդ
3871 դիտում
22:07 05-10-2017
«Երևան՝ սիրո քաղաք» սոցիալական ծրագիրը շարունակվում է. օր 4-րդ
Այս բաժնից
490 դիտում
18:08 21-10-2024
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Գերմանիայի նորանշանակ դեսպանին
709 դիտում
17:39 21-10-2024
Փի Դիդիի դեմ ևս 6 հայց է ներկայացվել
649 դիտում
17:21 21-10-2024
Լևոն Ջուլֆալակյանը ՌԴ քաղաքացիություն է ստացել