211652_close_icon
views-count45979 դիտում article-date 16:41 06-10-2017

Արտակարգ իրավիճակ Արթիկի թիվ 7 ավագ դպրոցում. ողջ ուսուցչական կազմը և աշակերտները հրաժարվում են դասերից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Շիրակի մարզում։ Արթիկ քաղաքի թիվ 7 ավագ դպրոցի ողջ ուսուցչական կոլեկտիվը աշակերտների հետ միասին գործադուլ և դասադուլ են հայտարարել՝ կապված դպրոցը փակելու որոշման հետ։ Կառավարության որոշմամբ՝ թիվ 7 ավագ դպրոցը պետք է միանա թիվ 3 ավագ դպրոցին, ինչին դեմ են նշված դպրոցի և՛ ուսուցիչները, և՛ աշակերտները։ Այդ կապակցությամբ այսօր նշված դպրոց էր ժամանել ՀՀ գիտության և կրթության նախարարության ներկայացուցիչը։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում Արշակյանը պարզաբանեց, որ մասնագետների եզրակացությամբ՝ դպրոցը սեյսմակայուն վիճակում չէ, չնայած որ կառուցվել է 1988-ի երկրաշարժից հետո և ավելի նոր է, քան թիվ 3 դպրոցը։ Հավելեց, որ ոչ բարվոք վիճակում գտնվող տանիքից ձյունն ու անձրևաջրերը լցվում են դասասենյակները և նման պայմաններում անհնարին է դասեր անցկացնելը։ Իսկ 100 աշակերտի համար ոչ բարվոք վիճակում գտնվող դպրոցը պահելը հնարավոր չէ ֆինանսական առումով։ Հավելեց, որ Համաշխարհային բանկի աջակցությամբ 2018-2019 թվականներին 3-րդ դպրոցը վերանորոգվելու է և ստեղծվելու են համապատասխան պայմաններ, ինչին հակադարձեցին թիվ 7 դպրոցի ուսուցիչները՝ ասելով, որ քանի որ թիվ 3 ավագ դպրոցն ավելի հին շենք է, այդ դեպքում ինչո՞ւ չվերանորոգել իրենց դպրոցը։ Դիտարկմանը, թե ինչ է լինելու դպրոցի ուսուցիչների հետ, գործազո՞ւրկ են դառնալու, նախարարության ներկայացուցիչը պատասխանեց, որ նրանք կտեղափոխվեն աշխատելու թիվ 3 դպրոցում, բացի թոշակառուներից։ Լուսանկարները և տեսանյութը՝ Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր