Դոնալդ Տրամպ. Կներեք, բայց Հյուսիսային Կորեայի համար մի տարբերակ է մնացել
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Տրամպը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեային հանդեպ «միայն մի բան կգործի»: Նա չի մանրամասնել, սակայն լրագրողների խոստացել է, որ շուտով նրանք կհասկանան, թե ինչի մասին է խոսքը:
«Նախագահներն ու նրանց վարչակազմերը Հյուսիսային Կորեիային հետ 25 տարի խոսել են, համաձայնագրեր են ստորագրել, մեծ գումարներ վճարել, սակայն այդ ամենը չաշխատեց:
Համաձայնագրերը խախտվում էին, երբ դեռ թանաքը դրանց վրա չէր չորացել՝ հիմար վիճակի մեջ դնելով ԱՄՆ-ի ներկայացուցիչներին: Կներեք, բայց միայն մի ճանապարհ է մնացել», գրել է իր թվիթերում ԱՄՆ-ի նախագահը:
Մեկ շաբաթ հետո Ճապոնական ծով՝ Կորեայի ափերին կմոտենա ամերիկյան ավիակիրների խումբը՝ Ronald Reagan-ի գլխավորությամբ: Խմբի կազմում նաև հակահրթիռային համակարգով զինված ռազմանավեր են և սուզանավեր:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Presidents and their administrations have been talking to North Korea for 25 years, agreements made and massive amounts of money paid......
— Donald J. Trump (@realDonaldTrump) October 7, 2017