5496 դիտում
20:40 08-10-2017
Լեգենդար Պիրլոն հայտարարել է դեկտեմբերին կարիերան ավարտելու մասին
Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Անդրեա Պիրլոն հայտարարել է կարիերան ավարտելու մտադրության մասին: 38-ամյա ֆուտբոլիստը ֆուտբոլը կթողնի դեկտեմբերին, երբ «Նյու-Յորք Սիթիի» հետ պայմանագիրն ավարտվի:
«Իմ ժամանակը եկել է: Ամեն օրը խնդիրներ ես ունենում ֆիզիկական վիճակի հետ, չես կարողանում մարզվել այնպես, ինչպես ցանկանում ես:
Իմ տարիքում պետք է կանգ առնել: Չես կարող հավերժ խաղալ, մինչև՝ 50 տարին: Կզբաղվեմ ուրիշ գործով», ասել է Պիրլոն:
Իր կարիերայի ընթացքում Պիրլոն «Միլանի» ու «Յուվենտուսի» կազմում 6 անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն, երկու անգամ՝ Գավաթակիր երեք անգամ՝ Սուպերգավաթակիր:
«Միլանի» հետ Պիրլոն երկու անգամ նվաճել է Չեմպիոնների լիգան ու ՈւԵՖԱ*ի Սուպերգավաթը, 2007-ին՝ աշխարհի ակումբային առաջնությունը:
Իտալիայի հավաքականի կազմում 2006թ. դարձել է աշխարհի չեմպիոն, իսկ 2012-ին՝ Եվրոպայի փոխչեմպիոն:
Նմանատիպ նյութեր
3760 դիտում
21:14 20-05-2020
«Աթլետիկի» լեգենդար ռմբարկու Արից Ադուրիսը հայտարարեց կարիերան ավարտելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2961 դիտում
18:55 04-08-2020
Լեգենդար Իկեր Կասիլյասը հայտարարեց կարիերան ավարտելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14214 դիտում
16:07 21-06-2017
Դենիել Դեյ Լյուիսը հայտարարել է իր դերասանական կարիերան ավարտելու մասին
Այս բաժնից
1690 դիտում
20:54 12-10-2024
Հարություն Հակոբկոխյանը հաղթանակով է մեկնարկել բռնցքամարտի Մ22 ԵԱ-ում
1723 դիտում
18:09 12-10-2024
Վաղն առավոտյան որոշում կկայացնենք՝ Հյս. Մակեդոնիայի հետ խաղին Սպերցյանը կմասնակցի՞, թե՝ ոչ. Պետրակով. ArmSport.am
4346 դիտում
16:13 12-10-2024
Միսակ Գլճյանը պտտաձողի վրա կատարեց 500-ից ավել պտույտ՝ գրանցվելով ՀՀ դյուցազնագրքում