211652_close_icon

Կեյլոր Նավասը այսօր իր նորամուտը կնշի «Ռեալ»-ի կազմում

views-count1705 դիտում article-date 18:51 23-09-2014
Կոստա Ռիկայի հավաքականի դարպասապահ Կեյլոր Նավասը, ով ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Լևանտե»-ից տեղափոխվեց «Ռեալ», այսօր իր նորամուտը կարող է նշել «Արքայական ակումբի» կազմում: Ինչպես տեղեկացնում է AS-ը, կոտսառիկացի դարպասապահը Իսպանիայի առաջնության 5-րդ տուրում «Էլչե»-ի հետ կայանալիք խաղում «Ռեալ»-ի դարպասներում կփոխարինի Իկեր Կասիլիյասին: Իսպանական գրանդի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ցանկանում է, որպեսզի իր տրամադրության տակ եղած բոլոր խաղացողները խաղային պրակտիկա ստանան, այդ թվում նաև դարպասապահները:

Նմանատիպ նյութեր