6818 դիտում
10:27 09-10-2017
ՊԵԿ մոնիթորինգի կենտրոնն առանձնացրել է ռիսկային հարկ վճարողներին
2017թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ Պետական եկամուտների կոմիտեն ՀԴՄ-ներով կատարվող գործարքների մոնիթորինգի արդյունքներով հարկ վճարողներին ուղարկել է 2844 ծանուցում, ընդ որում՝ 581 հարկ վճարող ծանուցվել է մեկից ավելի անգամ: ՀԴՄ ծանուցումների վերաբերյալ պարզաբանում է ներկայացրել 329 հարկ վճարող, տեղեկացնում են ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Օրենսդրությամբ սահմանված հսկողական միջոցառումներ իրականացնելու նպատակով համապատասխան ստորաբաժանումներին են տրամադրվել 522 հարկ վճարողի տվյալներ, որոնցից 221-ի մոտ ներկայում հսկողական միջոցառումներն արդեն իրականացվել են:
Իսկ հաշվարկային փաստաթղթերի հիման վրա կատարված մոնիթորինգի արդյունքներով հուլիսի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ն ուղարկվել է 1004 ծանուցում, ընդ որում՝ 62 հարկ վճարողի ծանուցվել է մեկից ավելի անգամ, պարզաբանում է ներկայացրել 194 հարկ վճարող: Հսկողական միջոցառումներ իրականացնելու նպատակով համապատասխան ստորաբաժանումներին են տրամադրվել 354 ռիսկային համարվող հարկ վճարողների տվյալներ:
Ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ տրամադրված ցանկերում ներառվածներից հսկողական միջոցառումներ են իրականացվել 90 հարկ վճարողների նկատմամբ:
Նմանատիպ նյութեր
6459 դիտում
14:32 01-12-2017
Ռիսկային և ոչ ռիսկային հարկ վճարողներն իրացման և հարկերի աճ են արձանագրել. ՊԵԿ
6441 դիտում
18:04 27-09-2016
5 մլրդ դրամով ավելի գումարի վերադարձ հարկ վճարողներին. ՊԵԿ-ն աջակցում է մթերողներին և արտահանողներին
Այս բաժնից
2350 դիտում
11:33 03-02-2025
Քրեական ենթամշակույթ կրող խմբավորումն ապօրինաբար գումարներ է հավաքել և ուղարկել կալանավայրեր