4748 դիտում
17:39 09-10-2017
Հեծանվորդ Էդգար Ստեփանյանն առաջին անգամ կմասնակցի Եվրոպայի մեծահասակների առաջնությանը
Հայաստանի առաջատար հեծանվորդ Էդգար Ստեփանյանն առաջին անգամ կմասնակցի հեծանվահրապարակի Եվրոպայի մեծահասակների առաջնությանը: Ստեփանյանն այժմ մարզումներ է անցկացնում Օլիմպավանում: Աշխարհամասի առաջնությունում նա հանդես կգա անձնական մարզչի՝ Արմեն Գյոզալյանի գլխավորությամբ:
Մարզչի կարծիքով՝ Էդգարն իսկական մարտիկի բնավորություն ունի և պատրաստ է պայքարել մինչև վերջ.
«Շատ ուժեղ առաջնություն է, որին մասնակցում են օլիմպիական խաղերի, աշխարհի առաջնության չեմպիոններ ու մրցանակակիրներ: Շատ եմ ցանկանում, որ Էդգարի նորամուտը մեծահասակների առաջնություն հաջող լինի: Նա լավ է տրամադրված, սիրում է պայքարել: Մինչև առաջնության մեկնարկը Էդգարը լավ մարզավիճակում կլինի»,- նշեց Արմեն Գյոզալյանը:
Եվրոպայի առաջնությունում Ստեփանյանը նախնական հայտավորված է չորս մրցաձևում՝ սկրեչ, օմնիում, 4 կմ հետապնդումով և խմբակային վազք.
«4 կմ հետապնդումով և խմբակային վազք մրցաձևերի միջև դադարը քիչ է: Գուցե, դրանցից մեկը բաց թողնենք, մրցավայրում կհասկանանք: Մեր բուն նպատակն օմնիումն է:
Էդգարը պետք է միավորներ վաստակի՝ աշխարհի առաջնությանը մասնակցելու թույլտվություն ստանալու համար, որտեղ խաղարկվելու են Տոկիոյի օլիմպիական խաղերի վարկանիշեր»,- ասաց մարզիչը:
Եվրոպայի մեծահասակների առաջնությունը կկայանա Բեռլինում հոկտեմբերի 18-22-ը: Ստեփանյանը մրցավայր կմեկնի հոկտեմբերի 15-ին:
Նմանատիպ նյութեր
6556 դիտում
17:50 05-11-2017
Հեծանվորդ Էդգար Ստեփանյանն արծաթե մեդալ է նվաճել աշխարհի գավաթի խաղարկության փուլում
1514 դիտում
15:30 21-05-2019
Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը կմասնակցի վարկանիշային մրցաշարերի
Այս բաժնից
2260 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2923 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2434 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում