25881 դիտում
22:03 09-10-2017
Արտակարգ իրավիճակ Գյումրիում. երկհարկանի հանրախանութում առաջացած հրդեհը կանխվեց մի քանի ժամ անց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Կեսօրին խոշոր հրդեհ է տեղի ունեցել Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցում գտնվող երկհարկանի հանրախանութներից մեկի 2-րդ հարկում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները՝ 2 մարտական հաշվարկով:
Մոտ 1 ժամից ավելի հրշեջներին, ինչպես նաև հանրախանութի աշխատակիցներին, չէր հաջողվում մարել կրակը:
Լրացուցիչ ժամանել են Ախուրյանի և Անիի հրշեջ-փրկարարները:
Հրդեհը մարվել է 17:30-ի սահմաններում և, ըստ նախնական տեղեկությունների՝ զոհեր և վիրավորներ չկան:
Նախնական տեղեկությունների համաձայն՝ հրդեհը բռնկվել է խոհանոցից, իսկ հետո սկսել է տարածվել:
Փաստի առթիվ հետաքննություն է սկսվել՝ պարզելու համար հրդեի առաջացման պատճառը:
[color=#CC0000]
Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15076 դիտում
12:06 29-01-2025
Գողության դեպք՝ Երևանում․ Նուբարաշենում սեփական տան 3-րդ հարկից գողացել են 2 մլն 730 հազար դրամ գումար և ոսկյա զարդեր