15398 դիտում
21:56 22-05-2024
Խոշոր հրդեհ՝ Կոտայքի մարզի Փյունիկ գյուղում. երկհարկանի տանն առաջացած կրակը տեսանելի է մի քանի հարյուր մետրից. ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մայիսի 22-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փյունիկ գյուղում տուն է այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Հրազդանի թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 1-ին փողոցի թիվ 38 բնակելի երկհարկանի տանը։
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել նաև «Գազպրոմ Արմենիայի Տրանսգազ» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունների ներկայացուցիչներն ու «Հրազդան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Հրշեջների աշխատանքը տեղում ղեկավարել է թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ Մելքոնյանը։
Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Հրազդանի բաժնի հերթապահ խումբը։
Տարածքը սահմանազատել են Կոտայքի մարզի գումարտակի պարեկները՝ օրվա պատասխանատու Սահակ Գալստյանի գլխավորությամբ։
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+