66373 դիտում
16:09 10-10-2017
Արտակարգ դեպք Երևանում. մի խումբ երիտասարդների վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով, կան բերման ենթարկվածներ
Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, մի խումբ երիտասարդների մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։30-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ վաշտի ծառայողները Ոստիկանության Մաշտոցի բաժնի համայնքային Ոստիկանության բաժանմունքի ծառայողների հետ Հասրաթյան փողոցի թիվ 14 շենքի բակից վիճաբանություն կատարելու կասկածանքով Մաշտոցի Ոստիկանություն են բերման ենթարկել Սպորտի փողոցի բնակիչներ՝ 22-ամյա Արման Բաղդասարյանին, 30-ամյա Համբարձում Բաղդասարյանին, 17-ամյա Էդուարդ Բաղդասարյանին, 46-ամյա Արթուր Արզումանյանին, 43-ամյա Բենիամին Խաչատրյանին, Միրաքյան փողոցի բնակիչ՝ 22-ամյա Ազատ Դավթյանին և 17-ամյա Տիգրան Մադոյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նշված շենքի բակում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել նշված անձանց միջև, որի ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների, Տ. Մադոյանը փայտով հարվածել է Է. Բաղդասարյանի դեմքին, ինչի հետևանքով վերջինս ստացել է մարմնական վնասվածք։
Փաստ աթիվ Ոստիկանւթյան Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Բաժին բերված բոլոր անձինք ստորագրությամբ բաց են թողնվել։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
34623 դիտում
19:20 23-09-2017
Երևանում մի խումբ իրանցիների վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով. կան վիրավորներ և բերման ենթարկվածներ