88041 դիտում
15:06 11-10-2017
Նոր մանրամասներ՝ երեկ Գեղարքունիքի մարզում Ford Transit-ի և КамАЗ-ի բախումից, վիրավորների թիվը հասել է 14-ի, նրանք վերադառնալիս են եղել դաշտից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է երեկ՝ հոկտեմբերի 10-ին, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին Ford Transit-ի և КамАЗ-ի բախման հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորների ինքնությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ КамАЗ-ը վարել է Սիսիան քաղաքի բնակիչ՝ 48-ամյա Վարդան Դավթյանը, իսկ Ford Transit-ը՝ Սևան քաղաքի բնակիչ՝ 42-ամյա Վիգեն Ավագյանը։
Վթարի հետևանքով Ford-ի վարորդ Վ. Ավագյանն ու նրա ուղևորներ՝ 45-ամյա Սուսաննա Անտոնյանը, Լուսինե Բունոյանը, 43-ամյա Մանվել Ավագյանը, Ռուզաննա Վարդանյանը, 33-ամյա Լիանա Մուրադյանը, 51-ամյա Աիդա Սիմոնյանը, 18-ամյա Սրբուհի Ասատրյանը, 54-ամյա Աիդա Հովհաննիսյանը, 34-ամյա Լուսինե Դավթյանը, Մարիամ Հունոյանը, Ռուզաննա Գևորգյանը, 62-ամյա Կարինե Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն, իսկ 41-ամյա Համեստ Պողոսյանը՝ Սևանի բժշկական կենտրոն։
Գ. Շամշյանի տեղեկություներով՝ Ford Transit-ի վարորդը ոստիկաններին հայտնել է, որ ինքը նշված անձանց հետ վերադառնալիս են եղել գյուղատնտեսական աշխատանքներից հետո։ Նրանք հավաքելիս են եղել կարտոֆիլ։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2017/10/10/1079524/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, երեկ՝ հոկտեմբերի 10-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Ժամը 23:00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 25-րդ կմ հատվածում՝ Հայրավանք գյուղի վարչական տարածքում, Ford Transit մակնիշի 24 OS 736 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս էր եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և մխրճվել КамАЗ մակնիշի 54 ԼՕ 444 համարանիշի ավտոմեքենայի մեջ:
Վթարի հետևանքով 10 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Գավառի բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության էին հասել նշված ճանապարհահատվածում գործող գազալցակայանի աշխատակիցներն ու Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գավառի հրշեջ-փրկարարական ջոկատը:
Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամաատար Էդգար Սուսլիյանի և դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+