211652_close_icon
views-count24586 դիտում article-date 13:28 14-07-2015

Նոր մանրամասներ՝ երեկ Կոտայքի մարզում Mitsubishi-ների բախումից. 4 վիրավորների մեջ են գլխավոր ինժեներ ու օպերատոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով քննիչ Ռուբեն Հակոբյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է երեկ՝ հուլիսի 13-ին, Նոր Գեղի-Եղվարդ ճանապարհի 5-րդ կմ հատվածում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով վարորդների և վիրավորների ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է որ Mitsubishi IO-ն վարել է Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի բնակիչ, 54-ամյա Գնել Սիմոնյանը, իսկ Mitsubishi Carisma մակնիշի ավտոմեքենան վարել է Սիսիան քաղաքի բնակիչ, 26-ամյա Արա Հարությունյանը: Վթարի հետևանքով 2 մեքենաների վարորդներն ու նրանց ուղևորներ՝ 7 ամսական Անի Հարությունյանը տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, 26-ամյա Մարիամ Պետրոսյանը՝ «Արմենիա» բժշկական կենտրոն, Mitsubishi-ի վարորդ Գ. Սիմոնյանը՝ «Աբովյան» բժշկական կենտրոն, իսկ Ա. Հարությունյանը՝ «Արմենիա» բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդներից Գ. Սիմոնյանն աշխատում է «Պրոգրես Ագրո» ՍՊԸ-ում՝ որպես գլխավոր ինժեներ, իսկ Ա. Հարությունյանը՝ «Սպայկա» ՓԲԸ-ում՝ որպես օպերատոր: Ինչպես ավելի վաղ վթարի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2015/07/13/59499/]հայտնել էր ֆոտոլրագրողը[/url], հուլիսի 13-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Եղվարդ-Աբովյան ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում բախվել էին Mitsubishi Pajero IO մակնիշի 020 DD 20 համարանիշի և Mitsubishi Carisma մակնիշի 34 MQ 608 համարանիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս էին եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտամիջյան հատվածում: Վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոցներ: Վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն վթարի վայր ժամանած Եղվարդ քաղաքի «Նաիրի» բժշկական կենտրոնի և «Աբովյան» բժշկական կենտրոնի աշխատակիցները: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր