22018 դիտում
23:23 12-10-2017
«ԱՐՍ ԱՎԻԱ» ՍՊԸ-ն արձագանքել է SHAMSHYAN.com-ի հրապարակմանը
«ԱՐՍ ԱՎԻԱ» ՍՊԸ-ն արձագանքել է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ում սեպտեմբերի 26-ին հրապարակված՝ «Քաղաքացին պնդում է, որ «Արս Ավիա» ընկերության անփութության հետևանքով վնաս է կրել» լուրի վերաբերյալ, որում մեր ընթերցողը հայտնել էր, որ Երևանից «ԱՐՍ ԱՎԻԱ» ընկերության միջոցով Մոսկվա է ուղարկել 18 կտոր ճամպրուկ, սակայն տեղ է հասել միայն 17-ը:
Այդ կապակցությամբ «ԱՐՍ ԱՎԻԱ» ընկերությունը պարզաբանում է, որ ինքը բեռը հանձնել է «Աէրոֆլոտ»-ին» և զուգահեռ ներկայացնում փաստաթուղթ՝ «Աէրոֆլոտ»-ի կողմից բեռի ընդունման մասին, որը վկայում է այն մասին, որ նշված ընկերությունը ընդունել է բեռը և բեռը գտնվում է ինքնաթիռում, այդպիսով՝ բեռի կորստի պատճառը հանդիսանում է ոչ թե «ԱՐՍ ԱՎԻԱ»-ն, այլ՝ «Աէրոֆլոտ»-ը:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի ընթերցողը շնորհակալություն է հայտնում «ԱՐՍ ԱՎԻԱ» ընկերությանը, քանի որ նրանց միջամտության շնորհիվ ընթացք կստանա այս գործը և հույս է հայտնում որ բեռը կգտնվի:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2017/09/26/1078350/]ավելի վաղ[/url] հայտնել էինք, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը էլեկտրոնային նամակ էր ստացել իր ընթերցողից, որը ներկայացնում ենք ստորև.
«Բարև Ձեզ: Ես Տաթևիկ Մինասյանն եմ: 2017 թվականի հուլիսի 6 ին «ԱՐՍ ԱՎԻԱ» ՍՊԸ-ով ուղարկեցի 18 կտոր ճամպրուկ Երևանից Մոսկվա: 17 կտորը հասել է, 1 կտոր չի հասել տեղ...»:
[img]http://shamshyan.com/ups/images/0319693001507835947181178.jpg[/img]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
18396 դիտում
21:54 26-09-2017
Քաղաքացին պնդում է, որ «Արս Ավիա» ընկերության անփութության հետևանքով վնաս է կրել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
4609 դիտում
17:46 15-05-2014
ԳՆ ՍԱՊԾ-ն արձագանքել է ապխտած հավի մեջ ճիճուների առկայության մասին SHAMSHYAN.com-ի հրապարակմանը