4898 դիտում
09:56 12-10-2017
ՀՀ-ն ռուսական գազին այլընտրանք է փնտրում. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Իրանի նավթի փոխնախարար Ամիրհոսեյն Զամանինիային հայտարարել է, որ Թեհրան կատարած այցի ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանը քննարկել է Իրանից գազ գնելու, նաև Իրանի տարածքով թուրքմենական գազն, այսպես կոչված, սվոփ, այսինքն՝ փոխանակման եղանակով Հայաստան տեղափոխելու հարցերը:
Խոսքն այն մասին է, որ Թուրքմենստանը գազ է մատակարարում Իրան, իսկ Իրանը նույն ծավալի գազ է մատակարարում Հայաստան: Հայկական կողմը վարչապետի իրանական այցի համատեքստում չի խոսել այդ մասին քննարկումների շուրջ: Թուրքմենական գազի շուրջ քննարկումների մասին չի խոսվել նաև Հայաստանի նախագահի և վարչապետի թուրքմենական այցերի, նաև Թուրքմենստանի նախագահի՝ Հայաստան այցի ընթացքում: Որ քննարկվում է այդ հարցը, առաջին անգամ ասում է իրանցի նախարարը:
Ի՞նչ պարզաբանում կտա այդ կապակցությամբ Երևանը, կհաստատի՞, որ քննարկվում է այդ հարցը: Մյուս կողմից էլ՝ հարց է առաջ գալիս, թե ինչո՞ւ է Երևանը քննարկում թուրքմենական և իրանական գազ գնելու հարցը: Իհարկե, այդ հարցադրումն առաջանում է այն համատեքստում, որ Հայաստանը գազ է գնում «Գազպրոմ»-ից, և հաշվի առնելով թե՛ հայ-ռուսական հարաբերության բնույթը, թե՛ «Գազպրոմ»-ի հետ ունեցած պայմանագիրը՝ թուրքմենական և իրանական գազի շուրջ բանակցությունը փաստորեն տեղի է ունենում «Գազպրոմ»-ի շահի հաշվին»:
Այն, որ կա գործընթաց և քննարկում հարավային ուղղությամբ՝ անկասկած ողջունելի է: Սակայն կան հարցեր, որոնք ունեն պատասխանի կարիք Հայաստանը կամ հանրությանը երազախաբությունից ապահովագրելու համար»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
7130 դիտում
19:36 11-07-2017
Իտալացի նահանգապետը ադրբեջանական գազին էժան այլընտրանք է առաջարկում
3071 դիտում
17:52 11-12-2021
Մեծ Բրիտանիան դաշնակիցներին կոչ է անում այլընտրանքներ փնտրել ռուսական գազին
1045 դիտում
08:44 28-09-2024
Ի՞նչը կարող է Հայաստանի համար փոխարինել նավթին ու գազին. «Փաստ»
Այս բաժնից
3193 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2218 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1096 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»