7082 դիտում
10:45 12-10-2017
ՀՀԿ-ականները անպարկեշտ բառերով և հայհոյանքներով են պաշտպանվում. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ինչպես և խոստացել էր Զարուհի Փոստանջյանը, Տարոն Մարգարյանի կյանքը, իսկ ավելի ճիշտ՝ Երևանի ավագանու նիստերում նրա կյանքը վերածվել է դժոխքի:
Ավագանու այսօրվա նիստի մասին մամուլի հրապարակումների վերնագրերը ամփոփ պատկերացում կտան ՀՀԿ-ականների նշված որակների մասին: «Ռեխներդ բացելուց առաջ հաշիվ տվեք ձեզ. փոխքաղաքապետը ավագանու անդամին», «Կերա՞ր աղջի, ՀՀԿ ավագանին դատի կտա Տարոն Մարգարյանին վիրավորողին», «Իսկական թուրքերի հավաքածու ա. ՀԷԿ-երի Նաիրան՝ ավագանու կին անդամին», «Դե վեր ընգի տեղդ, տո՛... փոխքաղաքապետը՝ ավագանու անդամին», «Ի՞նչ կին, ա՛յ բոզ. Լևոն Իգիթյանը՝ ավագանու անդամին»:
Ահա այսպես են ՀՀԿ-ականները ավագանու նիստերի ժամանակ Զարուհի Փոստանջյանից և նրա ընկերուհիներից պաշտպանում Սերժ Սարգսյանի և Տարոն Մարգարյանի պատիվը: Իսկ դժոխքն էլ ինչպե՞ս է լինում:
Լրացնելու համար այդ բացը, մեջբերենք այսօր ԵԾ ներկայացուցչի ասածները. «Շուրջ մեկ ամիս առաջ Սևակ Ավետիսյանը ստացել է վաստակավոր արտիստի կոչում՝ արյունոտ և պատերազմը պարտված ձեռքերից և հիմա էլ ուզում է ստանալ բնակարան Երևանը քանդող աղտոտող ձեռքերից: Այսպիսի շռայլ պարգևներ հենց այնպես չեն տրվում, դրանք տրվում են համախոհության, անարդարությունների դեմ պայքար չտանելու և լռելու համար»: Այսքանը:
Այստեղ չենք գտնի բոզ, ռեխ, կերա՞ր աղջի, ով էս արա, վեր ընգի տեղդ, թուրքի հավաքածու և նման որևէ արտահայտություն: Գրական հայերենով կազմված տեքստ, որ պարունակում է քաղաքական գնահատական»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
3208 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1102 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»