1922 դիտում
13:43 12-10-2017
ՓԲ նախագահն առաջարկել է ստեղծել փաստաբանական գրասենյակների ակումբ՝ որպես ազատ քննարկումների հարթակ
2017թ․ հոկտեմբերի 11-ին Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատում տեղի է ունեցել փաստաբանական գրասենյակների ղեկավարների հետ հանդիպում։
Հանդիպմանը փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ներկայացրել է փաստաբանական գրասենյակների ակումբ ստեղծելու, էքսպո ցուցահանդես կազմակերպելու և այլ հարցերը, որոնք քննարկվել են մասնակիցների կողմից:
Ելույթներով հանդես են եկել մասնավորապես փաստաբանական գրասենյակների ղեկավարներ (ներկայացուցիչներ) փաստաբաններ Արմեն Տեր-Տաճատյանը, Թաթուլ Խուդատյանը, Արթուր Դավթյանը, Տարոն Սիմոնյանը, Կարեն Սարդարյանը, Կարեն Աղաջանյանը, Վանիկ Մարգարյանը, Հայկ Էդիսոնի Հարությունյանը, Հայկ Հովհաննիսյանը։
Առաջարկվել է փաստաբանական գրասենյակների ակումբը ստեղծել, որպես ազատ քննարկումների հարթակ, առանց կազմակերպչական հատուկ կառուցվածքի։
Փաստաբանական գրասենյակների էքսպո ցուցահանդեսը կազմակերպելու գաղափարն ընդունելով մասնակիցները որոշել են լրացուցիչ քննարկումներով սահմանել անցկացման ձևաչափը և պայմանները։
Քննարկվել են նաև փաստաբանական գրասենյակների զարգացմանը խոչընդոտող որոշ հարցեր, մասնավորապես դատական ծախսերի մեջ ներառող փաստաբանի վարձատրության ողջամիտ վճարի հարցում դատարանների ոչ միատեսակ և բացասական երևույթը, պետական մարմինների կողմից փաստացի «խորհրդատվական ծառայություններ» մատուցելու միջոցով իրավական դաշտը խեղաթյուրելու բացասական երևույթը։
Նմանատիպ նյութեր
1631 դիտում
16:48 18-02-2015
Փաստաբանների պալատում անցկացվել է փաստաբանական գրասենյակների ղեկավարների քննարկում-սեմինար
2708 դիտում
17:20 09-05-2021
Ուկրաինացի փորձագետներն առաջարկել են ստեղծել Հայաստանի «Երաշխավորների ակումբ»
Այս բաժնից
349 դիտում
12:49 21-10-2024
Մետրոպոլիտենը 100%-ով անցել է միասնական տոմսային համակարգին
646 դիտում
11:27 21-10-2024
Սիսիանի տարածաշրջանում ձյուն է տեղում
1204 դիտում
11:03 21-10-2024
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Երևանի մի շարք հասցեներում՝ հոկտեմբերի 22-ին և 23-ին