5668 դիտում
10:55 14-10-2017
Մարդկային վերաբերմունքի արժանի են բոլորը՝ նույնիսկ սերիական մարդասպանները. «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Վերջերս Ազգային ժողովում լսումների ժամանակ ԵՊՀ ռեկտորն, իջնելով ամբիոնից, ընկավ: Դեպք, որը կարող է պատահել ցանկացած մարդու հետ և ցանկաած հանգամանքներում: «Առավոտը» դրան, բնականաբար, չանդրադարձավ, որովհետև, մեր կարծիքով, այդ լուրը որևէ հասարակական նշանակություն չունի: Շատերն անդրադարձան, տեսագրությունը և լուսանկարները հրապարակեցին, ստացան դիտումներ, «լայքեր» և, ամենակարևորը, չարախնդությամբ լի մեկնաբանություններ:
Սովորական պատմություն է մեր մեդիա դաշտում, և գուցե դրա մասին ընդհանրապես չխոսեի, եթե ընթերցողներից մեկը, լսումների մասին մեր նյութի տակ մեկնաբանություն չգրեր՝ «բա փառավոր թրմփալու մասին ինչու չեք գրում ???»: Հավանաբար, ակնարկում էր, որ մենք վախենում ենք դրա մասին գրել, բավականաչափ արդարամիտ, խիզախ եւ ընդդիմադիր չենք:
Դե, քանի որ հարցը տրված է, փորձեմ դրան պատասխանել: Եթե խոսքը գնում է ռեկտորի կամ որևէ այլ պաշտոնյայի մասին, ապա, բնականաբար, պետք է քննադատել նրա աշխատանքը, գուցե՝ կուսակցական պատկանելությունը, նույնիսկ այն, թե ում նկարն է նա կախում իր աշխատասենյակում: Բայց եթե որևէ մարդ ընկնում է, ապա խոսք կարող է լինել միայն մարդու մասին, իսկ Մարդն ինձ համար կարևորագույն արժեք է, և նրա նկատմամբ չարությունը, ատելությունը, թշնամանքը խոսում է նման զգացմունքներ ունեցողների և ոչ թե նրանց թիրախի մասին:
Մարդկային վերաբերմունքի արժանի են բոլորը՝ նույնիսկ սերիական մարդասպանները՝ միշտ պետք է տարանջատել մարդկանց արարքները (նաև դատապարտելի` գուցե ցմահ ազատազրկման արժանի) նրանց՝ պարզապես մարդ լինելուց:
Հայկական կայքերի և ֆեյսբուքի գրառումները կարդալիս` կարող ես գալ եզրակացության, որ մարդիկ իրար հետ ինչ-որ անձնական խնդիրներ ունեն: Նույնիսկ այն մարդիկ, որոնք իրար հետ ծանոթ չեն, կյանքում իրար երես չեն տեսել, այնպիսի թշնամանք ունեն միմյանց նկատմամբ, որ այլ հանգամանքներում կարելի էր ենթադրել, որ նրանք Մոնթեքիի և Կապուլեթիի տոհմերից են: Եվ այստեղից է այդ հրճվանքը, երբ մեկն ընկնում է, մեկը հիվանդանում է, մեկը ցավ է զգում: Այդ հրճվանքը, հավանաբար, համարվում է «գաղափարական սկզբունքայնության» դրսևորում:
Ինձ թվում է, ուրիշի (որևէ մարդու) ցավով ուրախանալը խոսում է հասարակության որոշակի հիվանդության մասին, որը պետք չէ խրախուսել, այլ հակառակը՝ բուժել: Դեղատոսմերը կարող են տարբեր լինել, բայց պարզ է, որ դրանք պետք է հիմնված լինեն մարդկային կարեկցանքի և համերաշխության վրա: Մինչև չբուժվի հասարակությունը, չի բուժվի նաև պետությունը»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
12890 դիտում
10:53 25-12-2018
Նույնիսկ ամենասարսափելի հանցագործը, արժանի է մարդկային վերաբերմունքի․ «Առավոտ»
13333 դիտում
10:51 06-10-2017
Նախամարդու աշխարհայացք՝ անգղերը եկել են Թուրքիայից և արժանի են նման վերաբերմունքի. «Առավոտ»
Այս բաժնից
859 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1048 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
739 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»