6940 դիտում
11:11 14-10-2017
ԵԽԽՎ բյուրոն կոչ է արել Ադրբեջանին հանել ՄԻԵԴ-ի կազմից. Tert.am
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) բյուրոն կոչ է արել հնարավորինս շուտ Ադրբեջանին հանել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կազմից՝ հաշվի առնելով այն փաստը, որ այդ երկիրը չի կատարում ՄԻԵԴ-ի որոշումները, հաղորդում է [url=http://www.tert.am/am/news/2017/10/14/pace-azerbaijan-mammadov/2511049]Tert.am[/url]-ը։
Ըստ կառույցի կայքում հրապարակված հաղորդագրության՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանը շարունակում է չկատարել «Իլգար Մամեդովն ընդդեմ Ադրբեջանի» գործով դատարանի կայացրած դատավճիռը՝ ԵԽԽՎ բյուրոն կոչ է արել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի Բարձր պայմանավորվող կողմերին հնարավորինս շուտ կիրառել կոնվենցիայի 46.4-րդ հոդվածով նախատեսված ընթացակարգը, որը ենթադրում է Ադրբեջանի բացառում ՄԻԵԴ-ից։
Եվրոպական կառույցներն ու բազմաթիվ պաշտոնյաներ բազմիցս պահանջել են Ադրբեջանից ազատ արձակել Իլգար Մամեդովին և ափսոսանք են հայտնել, որ չնայած դատարանի եզրակացություններին և հնչած կոչերին՝ Իլգար Մամեդովը շարունակում է մնալ կալանքի տակ:
Հիշեցնենք, որ «Ռեալ» շարժման առաջնորդ Իլգար Մամեդովը մեղադրվել է 2013 թվականի հունվարին Իսմաիլիի անկարգությունները կազմակերպելու համար և դատապարտվել 7 տարվա ազատազրկման: 2014թ. ՄԻԵԴ-ը կոչ է արել Ադրբեջանին ազատ արձակել նրան: Մինչ օրս Ադրբեջանը չի իրականացրել ՄԻԵԴ-ի այդ որոշումը:
Հիշեցնենք, որ օրերս ԵԽԽՎ-ն Ադրբեջանի դեմ երկու բանաձև է ընդունել:
Մասնավորապես՝ ընդունվել է «Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» բանաձևը, որում վեհաժողովը մտահոգություն է հայտնել կարծիքների արտահայտման ազատությունը սահմանափակելու նպատակով քրեական օրենսդրության կամայական կիրառման խնդրի, արտախորհրդարանական ընդդիմության գործունեության սահմանափակումների մասին պնդումների և ժողովների ազատության սահմանափակումների առնչությամբ:
Պատվիրակները կոչ են արել Ադրբեջանին անհապաղ ապահովել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների լիակատար իրագործումը, ազատ արձակել քաղբանտարկյալներին, ստեղծել լրագրողների համար իրենց աշխատանքն ազատ կատարել թույլատրող պայմաններ և հետագայում փոփոխություններ մտցնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների գործունեության և ֆինանսավորման վերաբերյալ օրենքներում՝ դրանք համապատասխանեցնելով Եվրոպայի խորհրդի չափանիշներին:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.tert.am/am/news/2017/10/14/pace-azerbaijan-mammadov/2511049]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
1646 դիտում
21:43 30-12-2021
ԱՄՆ պետդեպի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոն Ադրբեջանին կոչ է անում արագ ազատ արձակել բոլոր գերիներին
1585 դիտում
10:28 18-04-2021
ԵԽԽՎ նախագահությունը և բյուրոն հաստատեցին հայ ռազմագերիների հարցի քննարկումը. Նաիրա Զոհրաբյան
Այս բաժնից
661 դիտում
20:00 28-10-2024
Իսրայելի ՊԲ-ն հայտարարել է Հյուսիսային Գազայի հիվանդանոցում գործողության ավարտի և ձերբակալումների մասին
1051 դիտում
22:38 27-10-2024
Երկրաշարժ՝ Թուրքիայի հարավում՝ Ադանա նահանգում