ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն է ընտրվել Օդրե Ազուլեն
Ֆրանսիայի նախկին մշակույթի նախարար, քաղաքական գործիչ Օդրե Ազուլեն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն:
Նրա թեկնածության օգտին ուրբաթ քվեարկել են Գործադիր խորհրդի անդամների մեծամասնությունը, հաղորդում է [url=http://ru.euronews.com/2017/10/14/former-french-culture-minister-is-chosen-as-candidate-to-head-unesco]euronews[/url]-ը:
58 երկրներից 30-ը ընտրությունների վերջին փուլի ընթացքում սատարել են Ազուլեին: Նրա մրցակիցը՝ Կատարի մշակույթի նախկին նախարար, դիվանագետ Համադ բեն Աբդելազիզ ալ Քավարին ստացել է 28 ձայն:
ՅՈՒՆԵՍԿՕ նոր գլխավոր տնօրենի հաստաումը տեղի կունենա ՄԱԿ 39-րդ գլխավոր համաժողովին, որը կանցկացվի հաջորդ ամիս: