2351 դիտում
16:48 14-10-2017
Սիրո քաղաք Երևանի արձանները ևս տոնական օրը դիմավորում են պատշաճ տեսքով. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Ձևավորված բարի սովորույթի համաձայն, Երևանի օրվան նվիրված հիմնական միջոցառումների մեկնարկից առաջ, լվացվում ու պատշաճ տեսքի են բերվում նաև մայրաքաղաքային անցուդարձի լուռ վկաները` Երևանի արձանները:
Եվ հերթական անգամ այս կարևոր ու շնորհակալ պարտականությունն իրենց վրա էին վերցրել Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի անդամներն ու բազմաթիվ երիտասարդ կամավորներ: ՀՀ ԱԻՆ Երևանի փրկարարական վարչության տարածքային ստորաբաժանումների ու հրշեջ փրկարարական ջոկատների ծառայողների աջակցությամբ, երիտասարդներն իրենց բնորոշ խանդավառությամբ և նվիրումով լվացել ու պատշաճ տեսքի են բերել մայրաքաղաքի բազմաթիվ արձաններ:
Երիտասարդների շնորհակալ գործին հիացմունքով հետևող անցորդներից շատերն արդարացիորեն նկատել են, որ Սիրո քաղաք Երևանի արձաններն անգամ սիրո պակաս չունեն, և Երևանում արդեն ամեն ոք ու ամեն ինչ պատրաստ է 2799-ամյա սիրելի քաղաքի տոնը լիարժեք տոնախմբելուն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
3616 դիտում
16:27 03-10-2017
«Երևան՝ սիրո քաղաք» սոցիալական ծրագիրը շարունակվում է. օր երկրորդ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
1105 դիտում
16:14 18-04-2014
Հուշարձանների պահպանության միջազգային օրը լվացվում և մաքրվում են երևանյան արձանները
Այս բաժնից
3250 դիտում
22:55 28-09-2024
Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում կներկայացնի Լեո Մկրտչյանը