Իսլանդիայի նախագահը լոգարանում ընկել և կոտրել է քիթը
Իսլանդիայի նախագահ Գուդնի Յոհանեսոնը ընկել է լոգարանում և կոտրել քիթը: Պետության ղեկավարին անմիջապես հիվանդանոց են տեղափոխել, որտեղ նրան կարեր են դրել: Նախագահի առողջության ոչինչ չի սպառնում, այժմ նա իրեն լավ է զգում:
«Նախորդ գիշեր տաք ու հարմարավետ լոգարանը չափից դուրս շոգ ու հարմարավետ ստացվեց», կատակել է Յոհանեսոնը Ֆեյսբուքի իր էջում:
Նախագահը ընկել է, երբ լոգարանում տոթ լինելու պատճառով կորցրել է գիտակցությունը:
Յոհանեսոնը Իսլանդիայի նախագահ է ընտրվել 2016թ. օգոստոսին: Մինչ այդ նա երբեք չի զբաղվել քաղաքականությամբ և որևէ կուսակցության անդամ չի եղել: