ԱՄՆ Պիտերսբերգ քաղաքի համալսարանում հրաձգություն է տեղի ունեցել. կա վիրավոր
ԱՄՆ Պիտերսբերգ քաղաքում հրաձգություն է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է RBC-ն:
Աղբյուրի փոխանցմամաբ՝ Պիտերսբերգի պետական համալսարանում տեղի ունեցած հրաձգության հետևանքով կա ռնվազն 1 վիրավոր:
Ըստ նախնական տեղեկությունների՝ կրակոցները հնչել են ուսանողների մեջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ: Կրակողը եղել է համալսարանի 23-ամյա սևամորթ ուսանողը:
Համալսարանը այս պահին փակ է: Պարզվում են միջադեպի հանգամանքները: