211652_close_icon
views-count53343 դիտում article-date 13:26 19-11-2017

Երևանում ձերբակալվել է Փաստաբանների պալատի 69-ամյա փաստաբանը, ով կասկածվում է խոշոր չափերի հասնող կաշառք պահանջելու և ստանալու մեջ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 30-ին Հայաստանի հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քր.օր-ի 311 հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետի, 312 հոդվածի 2-րդ մասի, 313 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ նոյեմբերի 18-ին, ՀՀ քր.օր-ի 38-311 հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետի հատկանիշով որպես կասկածյալ ձերբակալվել է Երևան քաղաքի Նոր Արեշ թաղամասի բնակիչ՝ 69-ամյա Վաղինակ Աթոյանը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս Փաստաբանների պալատի փաստաբան է և կասկածվում է ՀՀ Արդարադատության նախարարության Նուբարաշենի բանտում կալանքի տակ գտնվող կալանավորվածի քրոջից՝ Երևանի բնակիչ, 32-ամյա Ս. Մ.-ից խոշոր չափի՝ մոտ 450 հազար դրամ գումար պահանջելու և ստանալու մեջ։ Փաստաբանը Ս. Մ.-ին հայտնել է, որ այդ գումարը ինքը պետք է փոխանցի դատական իշխանության մարմնի համապատասխան ներկայացուցչին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հանցագործությունը բացահայտվել է ՀՀ Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության և նույն վարչության Թմրամոլության ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության աշխատակիցների և Հատուկ քննչական ծառայության կողմից։ [b]Ձերբակալված փաստաբան, 69-ամյա Վաղինակ Աթոյանն է [/b][img]http://st0.shamshyan.com/editor/0000063001511083645249768.jpeg[/img] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր