42292 դիտում
18:00 15-10-2017
Արտակարգ դեպք Երևանում. ավագ դպրոցի 16-ամյա աշակերտուհին փորձել է կյանքին վերջ տալ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հոկտեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաններում Մուրացան բժշկական կենտրոն «դեղորայքային թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել մի երեխա, որտեղ պարզվել է, որ նա բնակվում է Արաբկիր վարչական շրջանում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչի գլխավորությամբ:
Պարզվել է, որ 16-ամյա Սոնա Մ.-ն տանը ինքնասպանություն գործելու նպատակով խմել է մեծ քանակի «Սիաֆոր» և «Պարացետամոլ» տեսակի դեղահաբեր և նրան արդեն թույլ վիճակում հայտնաբերել է մայրը և շտապ տեղափոխել հիվանդանոց:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեխան սովորում է մայրաքաղաքի ավագ դպրոցներից մեկի 11-րդ դասարանում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
2148 դիտում
17:28 24-06-2014
19-ամյա զինծառայողը ծառայությունից խուսափելու համար փորձել է կյանքին վերջ տալ
3307 դիտում
17:15 24-04-2014
Ավագ դպրոցի աշակերտուհին սպառնում է ցած նետվել շենքից. տեսանյութ