Այսօր Ղրղըզստանում նախագահական ընտրություններ են
Ղրղըզստանում այսօր` հոկտեմբերի 15-ին, նախագահական ընտրություններ են: Այս մասին հայտնում է TACC-ը:
Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ առաջադրվել է 11 թեկնածու, որոնցից մեկը կին է:
Գործող նախագահ Ալմազբեկ Ատամբաևը, Սահմանադրության համաձայն, իրավունք չունի երկրորդ անգամ անընդմեջ առաջադրվել նախագահի պաշտոնում: Նա ղեկավարում է երկիրը 6 տարի՝ 2011 թվականից:
Նշվում է, որ թեկնածուների միջև պայքարը թեժ է և անգամ մասնագետները չեն կարող այս պահին կանխատեսել, թե ով կընտրվի երկրի նախագահ: