211652_close_icon
views-count5483 դիտում article-date 19:23 15-10-2017

Սոմալիում ահաբեկչության արդյունքում զոհվել է 189 մարդ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում զոհվել է 189 մարդ, ևս 200-ը՝ վիրավորվել: Հոկտեմբերի 14-ի երեկոյան, պայթուցիկով բեռնված բեռնատար մեեքենան պայթել է քաղաքի առավել մարդաշատ վայրերից մեկում: Պայթյունը տեղի է ունեցել հյուրանոցի կողքին, ինչն էլ եղել է ահաբեկիչների նպատակը: Ավելի ուշ ոստիկանությունը հայտնել է Մոգադիշոյում երկրորդ պայթյունի մասին: Այն տեղի է ունեցել նույն շրջանում: Իրավապահներին հաջողվել է ձերբակալել մեքենայի վարորդին: Ողբերգության համար առայժմ ոչ մի ահաբեկչական խմբավորում պատասխանատվություն չի վերցրել: Առավել հավանական է համարվում «Իսլամական պետության» հետ կապված «Աշ-Շաբաբ» խմբավորման առնչությունը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր