Խորհրդարանական ընտրությունների արդյունքում Ավստրիան կունենա աշխարհի ամենաերիտասարդ ղեկավարը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր Ավստրիայում տեղի են ունենում խորհրդարանական ընտրությունները, որի արդյունքներով երկիրը կունենա աշխարհում ամենաերիտասարդ ղեկավարը. կանցլեր պետք է դառնա Ավստրիական ժողովրդական կուսակցության առաջնորդ, 31-ամյա Սեբաստյան Կուրցը:
Ավստրիական ժողովրդական կուսակցությունը հարցումների բացահայտ առաջատարն է: Նոր ղեկավարը աջ հայացքների տեր գործիչ է: Ներկայումս Ավստրիայի արտգործնախարար հանդիսացող Կուրցը խոստանում է վերացնել ներգաղթյալների համար հատկացվող նպաստները և նրանց հանդեպ օրենսդրությունը խստացնել:
Ավստրիայում ընտրական իրավունքը քաղաքացիներին տրվում է 16 տարեկանից և երիտասարդությանը դուր է գալիս Կուրցի դիրքորոշումը:
Կուրցը 27 տարեկանում է նախարար նշանակվել՝ դառնալով Ավստրիայի պատմության մեջ ամենաերիտասարդ նախարարը: