7736 դիտում
19:59 17-10-2017
Յենս Սթոլթենբերգը ողջունել է Սիրիայում խաղաղարարության քննարկումներին մասնակցելու Հայաստանի պատրաստակամությունը
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը ողջունել է Սիրիայում խաղաղարար գործողություններ իրականացնելու քննարկումներին մասնակցելու Հայաստանի պատրաստակամությունը:
Հոկտեմբերի 17-ին լրագրողների հետ հանդիպմանը ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը նշեց, որ վեհաժողովի նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում ինքը հարց է ուղղել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին` Սիրիայում տիրող իրավիճակի և այնտեղ խաղաղարար գործողություններ իրականացնելու հնարավորությունների վերաբերյալ:
«Մեզ հետաքրքրում էր, թե ՆԱՏՕ-ն ինչ ուղղություններ է տեսնում Սիրիայում խաղաղարար գործողությունների իրականացման հարցում: Մենք նաև հայտնեցինք Հայաստանի պատրաստակամությունը նման քննարկումներին ակտիվ մասնակցելու վերաբերյալ, ինչի մասին խոսել է նաև Հայաստանի Հանրապետության Նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից: Գլխավոր քարտուղարը ներկայացրեց Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպիսին է տեսնում ՆԱՏՕ-ի դերակատարումն այնտեղ խաղաղարար գործողություններ իրականացնելու առումով: Նա ողջունեց այդ քննարկումներին մասնակցելու մեր, ինչպես նաև ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր մյուս պետությունների պատրաստակամությունը»,- ընդգծեց Նահապետյանը:
Միևնույն ժամանակ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ այս պահին նպատակահարմար է Սիրիայում խաղաղարար գործողություններ իրականացնել ՄԱԿ-ի շրջանակներում:
Նմանատիպ նյութեր
5825 դիտում
23:43 16-11-2017
ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի խաղաղարարության նախարարական համաժողովին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1075 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1120 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
838 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան