ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման ձգձգման պատճառներն ուղղակի ծիծաղելի են. Վիգեն Հակոբյան
Հայաստանի և ԵՄ-ի միջև ընդլայնված և համապարփակ գործընկերության մասին համաձայնագիրը ժամանակին կստորագրվի:
[url=https://armenpress.am/arm/news/909179/hayastani-ev-em-i-mijev-yndlaynvats-ev-hamaparpak-gortsynkerutyan.html]«Արմենպրեսի»[/url] հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպմանը քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն ասաց, որ փաստաթղթում ընդգրկված բոլոր դրույթները դեռ շատ վաղուց քննարկել են բոլոր շահագրգիռ կողմերը:
«Համաձայնագրի ստորագրման ձգձգման հետ կապված պատճառներն ուղղակի ծիծաղելի են, և ես չեմ կարծում, որ նման բան կլինի»,- ասաց նա՝ հավելելով, որ այնտեղ չկան դրույթներ, որոնք հակասում են այսօրվա Հայաստանի կարգավիճակին:
Հիշեցնենք, որ Հայաստանի և ԵՄ-ի միջև ընդլայնված և համապարփակ գործընկերության մասին համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել նոյեմբերի 24-ին: