7498 դիտում
10:52 26-10-2017
Տարօրինակ է, որ եզրահանգում են համաձայնագրի ստորագրման ձգձգման մասին. Կարեն Նազարյան. «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. «ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը տարօրինակ է համարում այն, որ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի նախատեսված ստորագրումից դեռևս մեկ ամիս առաջ եզրահանգում է արվում «ստորագրման ձգձգման» մասին։ Վերջին շրջանում փորձագիտական շրջանակներում լուրջ մտահոգություններ են տարածվել, որ հնարավոր է՝ փաստաթուղթն ընդհանրապես չստորագրվի։ Նաև խոսվում է գործընթացի ձգձգման պատճառների մասին։ Օրինակ՝ այն, որ համաձայնագրի տեքստը երեք երկիր չի թարգմանել։ Սակայն Եվրամիության լրատվական ծառայությունից հերքել են, թե երեք երկիր դեռ չի թարգմանել համաձայնագրի տեքստը։
«Առավոտ»-ը Կարեն Նազարյանից հետաքրքրվել է՝ եթե թարգմանության հետ կապված խանգարող հանգամանք չկա, հետևաբար ո՞րն է փաստաթղթի ստորագրման ձգձգման պատճառը։ Նազարյանը թերթի կողմից ուղարկված հարցմանը գրավոր պատասխանել է.
«Նախ՝ տարօրինակ է, որ նախատեսված ստորագրումից դեռևս մեկ ամիս առաջ եզրահանգում է արվում «ստորագրման ձգձգման» մասին։ Թե կողմերից յուրաքանչյուրն ինչ ներպետական միջոցառումներ պետք է իրականացնի՝ դա արդեն տեխնիկական հարց է, և շահարկումները դրանց շուրջ անտեղի են։ Ինչ վերաբերում է թարգմանության հարցին, ապա ինչպես նշված է Ձեր հարցում, Եվրամիության լրատվական ծառայությունից հերքել են, թե դեռ չեն թարգմանել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի տեքստը»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1857 դիտում
20:47 17-10-2017
ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման ձգձգման պատճառներն ուղղակի ծիծաղելի են. Վիգեն Հակոբյան
7424 դիտում
22:57 14-12-2017
Հաղթեց առողջ տրամաբանությունը. Սերժ Սարգսյանը՝ ԵՄ հետ համաձայնագրի ստորագրման մասին
Այս բաժնից
2470 դիտում
08:55 28-12-2024
Հայ կամավորները մեկնել են Անապա՝ օգնելու վերացնել աղետի հետևանքները. «Փաստ»
2347 դիտում
09:00 26-12-2024
Ցեմենտի ներմուծման գործունեության համար գանձվող պետտուրքը կավելանա վեց անգամ. «Փաստ»