211652_close_icon
views-count1141 դիտում article-date 10:30 30-03-2015

Ջոն Քերրին անվստահություն է հայտնել ներկա պահին Իրանի միջուկային համաձայնագրի արագ ստորագրման հարցում

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել է, որ վստահ չէ, որ հնարավոր կլինի առաջիկայում համաձայնության գալ իրանական միջուկային ծրագրի կարգավորման շուրջ և ստորագրել համապարփակ համաձայնագիր, հաղորդում է Ria Novosti-ն: Իր տեսակետն ԱՄՆ-ի պետքարտուղարը հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ ունեցած հանդիպումից անմիջապես հետո, որի ընթացքում, բացի իրանական միջուկային հարցից,քննարկվել են նար Եմենի և Ուկրաինայի հակամարտությունները: Հանդիպումը կայացել է Շվեյցարիայի Լոզան քաղաքում, որտեղ կիրակի՝ մարտի 29-ին, տեղի է ունեցել Իրանի և «վեցյակի» պատվիրակությունների հանդիպումը:

Նմանատիպ նյութեր