Նավթի համաշխարհային գները բարձրացել են
Լոնդոնի և Նյու Յորքի առևտրի էլեկրոնային բորսաներում նավթի գների աճ է արձանագրվել, ինչը վկայում են առևտրի տվյալները։
Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ այսօր առավոտյան Լոնդոնի Ice Futures բորսայում Brent նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0.64 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 58,25 ԱՄՆ դոլար։
Նույն ժամանակահատվածում Նյու Յորքի Nymex բորսայում WTI տեխասյան նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0.40 տոկոսով՝ 1 բարելի դիմաց հասնելով 52,09 ԱՄՆ դոլարի։