Սիրիայում սպանվել է հայտնի գեներալ Իսսամ Զահրեդինը
Սիրիայի Սաքեր կղզու շրջանում այսօր ականի պայթյունից ստացած վնասվածքներից մահացել է կառավարական զորքերի հայտնի գեներալներից մեկը՝ Իսսամ Զահրեդինը, հաղորդում է Ria Novosti-ն։
Վերջինիս վրա էր դրված Դեյր ազ-Զորի պաշտպանության պատասխանատվությունը։
Ճգնաժամի սկզբից Զահրեդդինը ղեկավարել է հանրապետական գվարդիայի ջոկատները և «մաքրել» Դամասկոսի թաղամասերը ԻՊ ահաբեկիչներից, իսկ վերջին 6 ամիսների ընթացքում վերահսկում էր պաշարված Դեյր ազ-Զոր քաղաքի ինքնապաշտպանությունը։