Սիրիայում իրանցի գեներալ է սպանվել
Հալեպում կառավարական զորքերի շարքերում կռվող իրանցի գեներալ է սպանվել, հաղորդում է «Անադոլու» գործակալությունը:
Տեղեկությունների համաձայն՝ 45-ամյա Ջաբբար Սիրիսավին, ով Իրանի Իսլամական հեղափոխության պահակազորի Ցամաքային զորքերի շտաբի պետն էր, սպանվել է «Իսլամական պետության» գրոհայինների դեմ պայքարում:
Իր հերթին «Իսլամական ճակատ»-ի դաշտային հրամանատար Իսնայիլ Ահմեդը պնդում է, որ Թեհրանը մեծ գումարներ է վճարում իր երկիր ժամանած աֆղանցիներին և ուղարկում նրանց Սիրիա՝ կռվելու ԻԼԻՊ-ի դեմ: