10874 դիտում
14:33 19-10-2017
Կառավարությունը քննարկում է Երևանում խցանումների նվազեցման խնդիրը
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը անդրադարձավ ճանապարհային երթևեկության ընթացքում առաջացող խցանումները վերացնելու խնդրին:
Վարչապետը նկատեց, որ աշխատանքային օրերին Երևանում առկա խցանումների պատճառները բազմազան են, և պետք է լուծումներ տալ: Խնդիրներ են առաջանում նաև հասարարակական տրանսպորտից օգտվող ուղևորների իջնելու-նստելու՝ օրենքով սահմանված կարգով մեկ րոպե ժամանակահատվածը չպահպանելու պատճառով:
«Ելնելով վերոնշյալից՝ հանձնարարում եմ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին, քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին, ոստիկանապետին և Երևանի քաղաքապետին՝ երկամսյա ժամկետում ուսումնասիրել Երևան քաղաքում խցանումների նվազեցման հնարավորությունները՝ հաշվի առնելով որոշ հատվածներում ավտոկայանատեղերի սահմանափակման, ճանապարհային երթևեկության կազմակերպման և հսկողության խստացման ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման, ինչպես նաև այլընտրանքային երթուղիների կառուցման հարցերը և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ»,- ասաց գործադիրի ղեկավարը, հայտնում է [url=https://armenpress.am/arm/news/909412/karen-karapetyany-handzararec-nerkayacnel-erevanum-khcanumneri.html]«Արմենպրեսը»[/url]:
Միաժամանակ, վարչապետը տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին և ոստիկանապետին հանձնարարեց մեկամսյա ժամկետում ուսումնասիրել ուղևորների նստելու կամ իջնելու նպատակով կանգառ կատարելու դեպքերում սահմանված ժամանակահատվածի գերազանցումների արձանագրման մոտեցումների վերանայման հնարավորությունը և առաջարկություն ներկայացնել կառավարության աշխատակազմ:
Նմանատիպ նյութեր
1384 դիտում
22:07 08-08-2023
Ինչպես լուծել Երևանում խցանումների խնդիրը․ նոր մեգանախագիծ «Ապրելու երկրից»
5700 դիտում
10:11 01-11-2019
Ընդդեմ խցանումների. ինչ փոփոխություն է առաջարկում կառավարությունը․ «Ժամանակ»
Այս բաժնից
433 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
850 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում