211652_close_icon
views-count86007 դիտում article-date 12:05 20-10-2017

Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են Hyundai-ը, Nissan March-ը և Volkswagen-ը, վերջինն էլ տապալել է էլեկտրասյունը, կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի Պտղունք գյուղի վարչական տարածքում բախվել են Hyundai մակնիշի 10 CR 010 համարանիշի, Volkswagen մակնիշի 34 MF 260 համարանիշի և Nissan March մակնիշի 21 XX 021 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Hyundai-ի և Volkswagen-ի վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի գլխավորությամբ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները՝ Պտղունքի գյուղապետի գլխավորությամբ։ Փաստ առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, ում հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվեցին Ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Բախման հետևանքով Volkswagen-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, անցել բաժանարար գոտու վրայով, տապալել էլեկտրասյունն ու հայտնվել բնակելի տան դիմաց լցված ավազի վրա։ Օպերատիվորեն ժամանել են նաև «Ռոսգոստրախ» ապահովագրական ընկերության ներկայացուցիչները։ Տեղում Nissan March-ի վարորդը ենթարկվեց փորձաքննության, պարզվեց, որ նա գտնվում է սթափ վիճակում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 115+
115+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր