Ռոնալդուն ՖԻՖԱ-ի վարկածով կճանաչվի աշխարհի լավագույն խաղացող
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ՖԻՖԱ-ի վարկածով կճանաչվի աշխարհի լավագույն խաղացող, հայտնում է Marca-ն:
Հաղթողների անունները կհրապարակվեն հոկտեմբերի 23-ին՝ Լոնդոնում կայանալիք պաշտոնական արարողության ժամանակ:Նշվում է, որ լավագույն մարզիչ կճանաչվի «Ռեալը» գլխավորող Զինեդին Զիդանը, իսկ պատմության մեջ առաջին անգամ լավագույն դարպասապահի համար նախատեսված մրցանակը կշնորհվի «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնին:
2016/17 մրցաշրջանում Ռոնալդուն դարձել է Իսպանիայի չեմպիոն և Չեմպիոնների լիգայի հաղթող: Պորտուգալացին դարձել է Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկու՝ 13 խաղում խփելով 12 գոլ, ինչպես նաև ՈւԵՖԱ-ի վարկածով ճանաչվել էր Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ: