211652_close_icon
views-count33193 դիտում article-date 21:54 20-10-2017

Արտակարգ դեպք Եղվարդ քաղաքում. ինքնաշեն վառարանի գազի արտահոսքից առաջացել է հրդեհ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:: Ժամը 20:40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքի Շիրակի փողոցի 7-րդ շենքի 1-ին հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Եղվարդի թիվ 46 հրշեջ-փրկարարական ջոկատը: Ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու Արթուր Ճաղարյանի գլխավորությամբ: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Հրդեհը առաջացել է ինքնաշեն վառարանից առաջացած գազի արտահոսքի պատճառով: Տեղում են նաև Ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը: [color=#CC0000] Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր