Մոսկվայում առաջին ձյունն է տեղացել
ՌԴ մայրաքաղաքում այսօր՝ հոկտեմբերի 22-ին, առաջին ձյունն է տեղացել: Օդերևութաբանների հաղորդմամբ՝ ջերմաստիճանը չի բարձրանա +3 աստիճանից:
Մյուս շաբաթ ևս կանխատեսել են ձյան տեղումներ: Գիշերը ջերմաստիճանը կիջնի մինչև -5 աստիճան:
Նշվում է նաև, որ հաջորդ շաբաթ հնարավոր է ձյան տեղումների շերտը հասնի կես մետրի: