Մոսկվայում առաջին ձյունն է տեղացել
Մոսկվայում այսօր` հոկտեմբերի 7-ին, առաջին ձյունն է տեղացել:Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Ձյան տեղումները նկատվել են մայրաքաղաքի կենտրոնական և հյուսիս-արևելյան շրջաններում։
Օդերևութաբանները հայտնել են, որ առաջիկա օրերին Ռուսաստանի մայրաքաղաքում կշարունակվի ջերմաստիճանի նվազում մինչև -6 աստիճան։
Նշենք, որ նախորդ տարի Մոսկվայում առաջին ձյունը տեղացել է հոկտեմբերի 17-ին։