Առաջին ձյունն է եկել Արագածում․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել Արագած լեռան լանջերից, որտեղ այսօր ձյուն է տեղացել։ Նա մեկնանաբել է տեսանյութը՝ «առաջին ձյունը դիմավորեցինք Արագածում»։
Նշենք, որ Երևանում տեղումներն անձրևի տեսքով էին։