211652_close_icon
views-count6622 դիտում article-date 19:43 22-10-2017

ԿՀՎ-ի ղեկավարը խորհուրդ է տվել իրեն ոչինչ չհարցնել, եթե Կիմ Չեն Ընը հանկարծամահ լինի

ԱՄՆ-ի Կենտրոնական Հետախուզական վարչության ղեկավար Մայք Պոմպեոն կատակել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Իմ Չեն Ընի հանկարծամահ լինելու մասին. նա խորհուրդ է տվել այս մասին չհարցնել հատուկ ծառայություններին. «Գիտեք, դա դժբախտ դեպք է եղել»: Հատուկ ծառայության յուրօրինակ կատակների մասին հայտնել է South China Morning Post-ը: Պոմպեոն պատմել է Կիմ Չեն Ընի մասին՝ ենթադրելով, որ վերջինս կենտրոնացած է իր իշխանությունը պահպանելու և «ամեն օր հանգիստ արթնանալու» վրա: Երբ նրան հարցրել են, թե ինչ կլինի, եթե մի օր կորեացի առաջնորդը չարթնանա. «Ամենայն հարգանքով, եթե Կիմ Չեն Ընը մեռնի, ԿՀՎ-ի պատմությունը հաշվի առնելով, ես այդ մասին պարզապես չեմ խոսի», ասել է Պոմպեոն՝ հավելելով. «Գիտեք, դա դժբախտ դեպք էր: Դա արդյունավետ չէր»:

Նմանատիպ նյութեր