2516 դիտում
22:33 24-10-2017
ԱԳ փոխնախարարը մասնակցել է Արևելյան գործընկերության Տարածաշրջանային և տեղական իշխանությունների համաժողովին
Երևանում կայացավ Արևելյան գործընկերության Տարածաշրջանային և տեղական իշխանությունների (CORLEAP) «Նորարարությունները և տարածքային զարգացումը՝ որպես աճի գործոն» խորագրով համաժողովը, որի բացմանը ելույթներ ունեցան ՀՀ Տարածքային կառավարման ու զարգացման նախարարը, ԱԳ նախարարի տեղակալը, Երևանում ԵՄ պատվիրակության ղեկավարը, ԵՄ Ռեգիոնների կոմիտեի անդամը։
Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը նշեց, որ վերջին տարիներին Հայաստանը զգալի առաջընթաց է գրանցել ԱլԳ շրջանակներում տարբեր ոլորտային համագործակցության ուղղություններով։ Համաժողովի համատեքստում նա հատկապես կարևորեց Հայաստանի անդամակցությունը նորարարության և հետազոտությունների ԵՄ «Հորիզոն 2020» շրջանակային ծրագրին, ինչպես նաև ոլորտային համագործակցության այնպիսի կարևոր ուղղություններ, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, էներգետիկան, տրանսպորտը, հանրային կառավարման համակարգի բարեփոխումները։
Կարեն Նազարյանն անդրադարձավ տարածաշրջանային ու տեղական իշխանությունների առանցքային դերին՝ ստեղծված հնարավորությունները կենսագործելու, դրանք համայնքների զարգացման հետ կապելու, համայնքների սեփականությունը դարձնելու գործում, ու հավելեց, որ ԵՄ հետ Հայաստանի համագործակցությունն ուղղված է արդիականացմանը, խորքային բարեփոխումների գործընթացներին, և դրանց հաջողության համար նաև յուրաքանչյուր քաղաքացի և յուրաքանչյուր համայնք պետք է ստանձնի ակտիվ դերակատարում:
Նմանատիպ նյութեր
1931 դիտում
11:39 15-05-2019
Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված Բարձր մակարդակի համաժողովին
Այս բաժնից
706 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
580 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
532 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին