40778 դիտում
10:54 25-10-2017
Խոշոր ավտովթար Լոռու մարզում. «Ալավերդի» բժշկական կենտրոնի աշխատակիցը Chevrolet Niva-ով 30 մետր գլորվել է ձորը, ընտանիքի 5 անդամները տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հոկտեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Ալավերդի քաղաքի Ակներ թաղամասի բնակիչ՝ 41-ամյա Արման Կոնինյանը իր վարած Chevrolet Niva մակնիշի 34 RN 694 համարանիշի ավտոմեքենայով Սանահին-Ակներ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 30 մետր գլորվել ձորը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Կոնինյանը, նրա ուղևորներ՝ 39-ամյա Նարինե Հակոբյանը, 15-ամյա Անուշ Կոնինյանը, 8-ամյա Գոռ Կոնինյանը և 12-ամյա Աննա Կոնինյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ալավերդու բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ա. Կոնինյանն աշխատում է «Ալավերդի» բժշկական կենտրոնում, վիրավորներից Անուշ Կոնինյանը, Գ. Կոնինյանը և Աննա Կոնինյանը սովորում են Ալավերդու թիվ 11 դպրոցում և վարորդի երեխաներն են։
[color=#CC0000]Ծանուցում[/color].Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
21844 դիտում
18:59 26-12-2024
Հայաստանում հայտնի ՍՊԸ-ներից մեկի առաքիչին ՊԾ Կոտայքի գումարտակի պարեկները անակնկալ առաքեցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ