211652_close_icon
views-count9493 դիտում article-date 14:02 25-10-2017

Էրդողանի աշխատավարձը կբարձրանա՝ հասնելով ամսական մինչև 10.550 դոլարի

Թուրքական sozcu.com կայքը գրում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աշխատավարձը 35.295 լիրայից /9530 ԱՄՆ դոլար/ բարձրանալու է 10,7 տոկոսով; Ամսական այն կկազմի 39071 լիրա /10,550 ԱՄՆ դոլար/, որը կլինի մաքուր աշխատավարձ։ Կայքի տվյալներով՝ փոփոխությունը նախատեսված է 2018 թվականի հաստատված նախագահականի բյուջեով և ուժի մեջ կմտնի հունվարից։ Բարձրանալու են նաև նախկին նախագահների և վարչապետների կենսաթոշակները։

Նմանատիպ նյութեր