ՆԱՏՕ-ի 2017 թվականի բյուջեն կաճի` հասնելով 945,9 մլրդ դոլարի
ՆԱՏՕ-ի 29 պետությունների պաշտպանական ընդհանուր բյուջեն 2017 թվականին կաճի 25 մլրդ դոլարով և կկազմի 945,9 մլրդ դոլար: Այդ մասին գրում է Interfaxs-ը:
Ինչպես հաղորդում է աղբյուրը` այդ մասին վկայում է ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանի կողմից հրապարակված պաշտոնական վիճակագրությունը՝ դաշինքի պաշտպանական ծախսերի վերաբերյալ:
Այդ միջոցների ավելի քան երկու երրորդը կկազմի ԱՄՆ ռազմական բյուջեն՝ 683,4 մլրդ դոլար: