2748 դիտում
22:06 25-10-2017
Ավարտվել է ընդհանուր օգտագործման համայնքային գույքի նորոգման տարեկան ծրագիրը
Երևանի քաղաքապետարանի՝ համայնքային գույքի նորոգման տարեկան ծրագրի մեկնարկից առաջ, գարնանը նախապես արձանագրվել էր այդ պահի դրությամբ նորոգման ենթակա վնասված գույքը:
Դրան հաջորդած՝ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում համայնքային բյուջեի միջոցներով կազմակերպված գործընթացի արդյունքում վերականգնվել և թարմ տեսք են ստացել բակային և ընդհանուր օգտագործման այլ տարածքներում տեղադրված նստարանները, մանկական խաղասարքերը, մարզասարքերը, զրուցատաղավարները և հարակից այլ բաղկացուցիչները, ընդհանուր առմամբ՝ շուրջ 7800 միավոր գույք:
Ըստ անհրաժեշտության նորոգվել և պատշաճ տեսք են ստացել նաև «Երևան» ձուլվածքով նստարաններն ու փայտե աղբամանները: Նորոգման աշխատանքների ընթացքը տեղերում վերահսկել են Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների պատասխանատու ստորաբաժանումները:
Ծրագիրը կշարունակվի նաև 2018 թվականին:
Նմանատիպ նյութեր
2978 դիտում
16:51 25-09-2017
Ավարտին են մոտենում ընդհանուր օգտագործման համայնքային գույքի վերականգնման տարեկան աշխատանքները
2876 դիտում
16:47 02-05-2017
Մայրաքաղաքում շարունակվում են ընդհանուր օգտագործման համայնքային գույքի վերականգնման աշխատանքները
2002 դիտում
13:26 13-03-2017
Հանձնարարվել է գույքագրել և ներկայացնել մայրաքաղաքում ձմռանը վնասված ընդհանուր օգտագործման գույքի ծավալները
Այս բաժնից
892 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին
895 դիտում
20:29 21-12-2024
Քանի դեռ ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք ապրել 2020-ի նոյեմբերի 10-ի մեջ․ Արմեն Աշոտյան