4291 դիտում
09:30 26-10-2017
Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրումը չի ուշանա, իսկ ի՞նչ է լինելու դրանից հետո. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. ««Ես լավատես եմ` եթե ԵՄ-ն, ԵՄ անդամ երկրներն իրենց առավելագույնն են անում, ուստի կարծում եմ, որ համաձայնագիրը կստորագրվի կամ գագաթաժողովի ընթացքում, կամ դրան մոտ օրերին: Եթե ոչ, ապա վստահ եմ, որ համաձայնագիրը կստորագրվի դրանից անմիջապես հետո»,- այս մասին «168 Ժամի» հետ զրույցում ասել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության ղեկավար Դիոգո Պինտոն՝ անդրադառնալով ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի ստորագրմանը:
Ըստ նրա՝ եթե համաձայնագիրը հաջողությամբ վավերացվի, կարելի է անցում կատարել վիզային ռեժիմի ազատականացման բանակցություններին: Պինտոյի խոսքերով՝ ազատ վիզային ռեժիմը կհեշտացնի ՀՀ-ԵՄ հարաբերությունները՝ ավելի շոշափելի դարձնելով հնարավորությունները: «Ես խոստանում եմ, որ ՀԵԲ-ը լուրջ ջանքեր կներդնի այս ուղղությամբ»,- ասել է Պինտոն:
Անդրադառնալով համաձայնագրի ստորագրումից հետո Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունների հեռանկարին՝ նա նշել է. «Շատերը ժամանակ էին խնդրում ավելի տարբերակված և ավելի ճկուն Եվրոպական Հարևանության քաղաքականության համար` հավատարիմ մնալով «ավելին՝ ավելիի դիմաց» սեփական սկզբունքին: Բոլորի համար ակնհայտ է, որ յուրաքանչյուր երկիր յուրահատուկ դեպք է, և երկրներին մեկ զամբյուղում տեղավորելու փորձերը, ամենայն հավանականությամբ, դատապարտված են ձախողման: Ներկայումս կարծում եմ, որ Հայաստանն իր նոր համաձայնագրով այդ «տարբերակման» և «ավելի ճկունության» լավագույն օրինակն է»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
4631 դիտում
23:33 11-07-2018
ԵՄ-Ադրբեջան Համապարփակ գործընկերության բուն համաձայնագրի ստորագրումը շուտ չի լինելու. Աշոտյան
8453 դիտում
19:06 15-09-2017
Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի ստորագրումը լայն հնարավորություն կտա հայկական բիզնեսին. Պետրոս Սուրմելիս
Այս բաժնից
946 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1222 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2506 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ