18-րդ տարելիցին ընդառաջ. Վանո Սիրադեղյանն ի՞նչ էր զգուշացրել Վազգեն Սարգսյանին. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «1999թ-ի ոճրագործությունից շուրջ մեկ տարի առաջ Վանո Սիրադեղյանը անձնական նամակ է ուղարկել Վազգեն Սարգսյանին: Վանոյին ու Վազգենին ճանաչողները գիտեն, որ երկու ընկերները հաճախ են ընտրել շփվելու, հաղորդակցվելու այս ձևը: Սիրադեղյանը նամակը գրել է միայն իրեն հատուկ գեղարվեստական անզուգական մատուցմամբ, պերճախոսությամբ, ցավով, մտահոգությամբ: Գրվածքի համն ու հոտը չկորցնելու համար` մեջբերենք հանճարեղ գրողի` գրչակից եղբորը հասցեագրված նամակի մի քանի կտորներ:
«…Ամիսներ շարունակ Հայաստանի հասարակական-քաղաքական մթնոլորտում ներշնչում են, որ քո (խոսքը Վազգեն Սարգսյանի մասին է-խմբ.) գոյությունը «կասեցնում է Հայաստանի զարգացումը»: Ուշադրություն դարձրու ձևակերպման չարագուշակ անմեղությանը… Հայաստանը նրանց ատում է: Այդ ատելության համար վրեժխնդիր են լինելու երևելի անհատներից: Այնպես որ, միայն քեզանով գործը չի ավարտվելու: Մի մասին շարքից հանում են, որ իրենց դիմադրում են, մյուս մասին կհանեն, որ դեռ կան, երրորդներին` որ կարող են լինել: Դու ուշադիր լսիր կռված ընկերներիդ, նրանք քիչ են մնացել, բայց լավ գիտես դրանց հայատյաց բնույթը….»:
Վազգեն Սարգսյանին հասցեագրված նամակը Վանո Սիրադեղյանն ավարտում է տխուր վերջաբանով. «Հայտ ներկայացնելով` վտանգի տակ ես դրել քո զինակիցներին և շրջապատը, քո կործանումը բոլորի կործանումն է, Հայաստանին տարիներ սպասող տեռորով… Զանգիր խոսենք։ Քանի՞ մարդ է մնացել քեզ պաշտպանող։
P.S. Եղած խաղի կանոններով յոթ ամիս դու կրվում ես: Փոխիր խաղի կանոնները: Այսօր դեռ քո ըմբոստությունը չի դիտվում երկրորդ, կդիտվի առաջին` ընդվզման եզրափակիչ քայլ: Արա, քանի դեռ Դեմիրճյանի գլուխը չեն կերել»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]