6441 դիտում
20:37 27-10-2017
Ստեփանակերտում անց է կացվել հատուկ տակտիկական ուսումնավարժություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ստեփանակերտ քաղաքում՝ քաղաքացիական պաշտպանության հրամանատարաշտաբային ուսումնավարժության անցկացման շրջանակներում, այսօր անց է կացվել «ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) անձնակազմի գործողությունները հակառակորդի օդային հարձակման և դրա հետևանքների վերացման ժամանակ» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն:
Ուսումնավարժության ընթացքում Ստեփանակերտի քաղաքապետարանի անձնակազմի և հարակից շենքերի բնակիչների տարհանման փորձնական միջոցառումներ է կազմակերպվել:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում հատուկ տակտիկական ուսումնավարժության ղեկավար Սուրեն Թամրազյանն ասել է, որ, համաձայն քաղաքացիական պաշտպանության (ՔՊ) ընթացիկ տարվա միջոցառումների անցկացման պլանի, հոկտեմբերի 26-ից սկսվել են քաղպաշտպանության բնագավառում հրամանատարաշտաբային ուսումնավարժություններ, որոնք իրականացվել են մայրաքաղաքի N 10 դպրոցի և Ստեփանակերտի քաղաքապետարանի շենքերում:
«Համաձայն գործող օրենսդրության՝ ուսումնավարժության ընթացքում քաղաքապետարանի կողմից ստեղծված ՔՊ բոլոր կազմավորումները, ԱԻՊԾ աշխատակիցների և այլ օպերատիվ ծառայությունների հետ մասնակցել են ուսումնավարժությանը: Այս կերպ փորձել ենք հասկանալ, թե հակառակորդի հարձակման դեպքում ինչ կարող են լինել, և դրանք վերացնելու համար ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն,-ասել է Ս. Թամրազյանը և հավելել,- այսօր մենք ականատեսը եղանք, թե ինչպես կարճ ժամանակահատվածում մարվեցին առաջացած հրդեհի օջախները և տարհանվեցին բոլոր տուժածները»:
Ուսումնավարժությանը ներկա էին Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն, ԱՀ ՔՊ պետի տեղակալ Կարեն Սարգսյանը, ստեփանակերտցիներ և այլք:
[url=http://artsakhpress.am/arm/news/75008/stepanakertum---anc--e--kacvel--hatuk--taktikakan--usumnavarzhutyun-lusankarner.html]Artsakhpress.am[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
1120 դիտում
13:07 27-05-2023
Տավուշի մարզպետարանում անց է կացվել շտաբային ուսումնավարժություն
1727 դիտում
23:19 06-09-2016
Մայրաքաղաքի դպրոցներից մեկում անցկացվեց ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
574 դիտում
21:50 17-01-2025
Գևորգ Պապոյանը Բեռլինում հանդիպել է ԳԴՀ պարենի և գյուղատնտեսության նախարար Ջեմ Օզդեմիրի հետ
799 դիտում
21:39 17-01-2025
Fastex-ը 20 մլն դրամ է տրամադրել Արմաթ ճարտարագիտական աշխատանոցների վերազինմանը
913 դիտում
21:12 17-01-2025
Բաքվի բռնապետական վարչախումբը փորձում է դատել ողջ հայ ժողովրդին՝ նսեմացնել նրա արժանապատվությունը. ՀՀԿ ԳՄ